Ադրբեջանի դիրքերն ավելի կամրանան ու ավելի կլկտիանա

«Կեղծվեց մի սահմանադրություն, որ արհավիրք էր բոլոր ոլորտներում մեզ համար, ավելի խայտառակ ընտրական օրենսգիրք ընդունվեց, որի հետևանքն այն էր, ինչ տեսանք, այսօր ունենք հասարակություն, որի 50 տոկոսը հիասթափված է, մի մասը մոլորված է, չի իմանում, թե ով է ընդդիմադիր, ով ընդդիմադիր չէ, իսկ իշխող համակարգն այնպես, ինչպես տնտեսությունն է վարում, այնպես էլ մյուս ոլորտները նույն քաղաքականությունն է վարում նաև պաշտպանության բննագավառում»,-այս համոզմանն է քաղաքագետ Արա Պապյանը: Նա վստահ է նաև, որ անվստահելի երկիր է Ադրբեջանը, որը երբեք չի հարգել ու չի հարգելու իր պարտավորություններն, իր խոստումները: «Սերժ Սարգսյանի ելույթում նա տարածքների զիջման մասին խոսեց, Կազանի փաստաթուղթը մատնանշեց»,-նկատեց քաղաքագետը: Վերջինս հավելեց, որ եթե մենք հանձնենք տարածքներ, Ադրբեջանի դիրքերն ավելի կամրանան ու ավելի կլկտիանա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.