Միլսն ու Սվիտալսկին բռնել են իշխանության կոկորդից ու բաց չեն թողնում

Մինչ Հայաստան իշխանություններին թվում էր, թե խորհրդարանական ընտրությունները անցավ ու անշառ հորով-մորով են արել, անգամ Ելքն է ճանաչել դրա արդյունքները, հետընտրական բողոք չկա, մեղքը բարդվում է չբողոքող ժողովրդի վրա, մի դեսպան Սվիտալսկի երկինքը փլուզեց ու հարամ արեց իշխանության խրախճանքը։ Ու հիմա անասելի վատ վիճակում են։ Դավիթ Հարությունյանը բլթացրեց, հանրությունը բերնին եկավ։ Շարմազանովի հորդորը՝ զրո արժեք ունի։ Հանրությունը լիովին համակարծիք է Սվիտալսկու հետ, որ Հայաստանում ընտրական ինստիտուտի հանդեպ վստահություն չկա, և նրա ընտրակեղծարար կազմը եթե անգամ չպատժվի, պետք է հեռանա։ Ու խոխման այն է, որ այս տեսակետի հետ համաձայն են նույնիսկկ նրանք, ովքեր 10.000 դրամով ոիշխանությանն են քվեարկել։ Ահա այսպիսի տհաճ անակնկալ։ Երկու դեսպան՝ Միլսն ու Սվիտալսկին բռնել են իշխանության կոկորդից ու բաց չեն թողնում։ Միլսը ամեն օր 8 միլիարդ դոլարի ներդրումից է հիշեցնում, Սվիտալսկին՝ ընտրակեղծիքներից։ Եթե քաղաքական դասը ուզում է երկրում բան փոխել, պետք է պինդ բռնի նրանց հայտարություններից։ Չբռնողները, արդեն նշանակելու է, բացահայտ խաղի մեջ են իշխանության հետ։ Ոչ մի այլ սեթևեթանք գրոշի արժեք չի ունենալու։ Շարժում է պետք, հզոր շարժում.... Մտածել ու սկսել է պետք։ Ստյոպա Սաֆարյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.