Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում

ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին  տրված  հանձնարարականի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն տաքսի ծառայություններ մատուցողների կողմից լիցենզավորման մասին օրենսդրության խախտումները դադարեցնելու նպատակով: Նախարարն ընդգծեց, որ պետք է այլընտրանք լինի, մի քանի ընկերություններ աշխատեն և բոլորի համար հավասար պայմաններ լինեն։ Օդանավակայանի տնօրինության հետ նախարարը քննարկեց օրինական տաքսիների գործունեությունն ապահովելու, առաջիկա երկու օրերին մի քանի ընկերությունների հետ  պայմանագրեր կնքելու հարցը՝ պարտադիր պայման համարելով մեքենաների որակը և վարորդների պատշաճ տեսքը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.