«Հայաստանը դառնում է ողորմություն ստացող աշխատավայր»

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը դեմ է դպրոցների օպտիմալացմանը: «Պետք է հետ բերեն մեկնածներին, բայց հակառակն են անում: Դպրոցները պետք է ունենան իրենց աշակերտները, դպրոցը կրճատել նշանակում է հայոց լեզուն կրճատել»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Արշակյանը: Նա ընդգծեց, որ դպրոց կրճատելով կրճատում են հայոց մշակույթը, հայոց օջախը. «Մտավորականություն պատրաստվող օջախը կրճատվում է, ոչնչացվում է: Պետք է վերադարձնել այդտեղի նախկին բնակիչներին և ապահովեն նրանք նախկին կյանքը: Թող ապահովեն նրանց նախկին կյանքը, բարեկեցիկ կյանք թող ապահովեն, ու Հայաստանում 10 միլիոն մարդ կապրի»: Արշակյանը շեշտեց, որ վռնդելով հայոց լեզուն Հայաստանից կհանգեն արտագաղթի: «Հնարավոր է, որ անցնեն այլ կուլտուրայի, որպեսզի ճորտ ունենան, աշխատող և սպառող ունենան: Հիմա ՌԴ-ում և ԱՄՆ-ում հայ բուժուազիան գոհ է իր կյանքից, որովհետև ունի սպառման շուկա, ունի էժան աշխատուժ, մարդիկ իրենց երջանիկ են զգում, փշրանքներ են ուղարկում իրենց հայրենիք: Հայաստանը դառնում է ողորմություն ստացող աշխատավայր, աշխատավայր են դարձնում մեր հայրենիքը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.