Արդեն վտանգ է, նաև անվտանգության խնդիր կա. պատգամավորը՝ դպրոցների օպտիմալացումից

Պատգամավոր, ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանը Norlur.am-ի հետ զրույցում խոսելով դպրոցների օպտիմալացման մասին՝ նախ նկատեց, որ եթե օպտիմալացում նշանակում է կրճատում, ուրեմն դա վատ բան է: «Եթե դպրոցներ են փակվելու, դա արդեն վատ է»,-ասաց նա ու շարունակեց. «Եթե դպրոցը համայնքի, չպատկերացնենք միայն Երևանը, հիմքն է, արմատն է, ամեն ինչն է դա, բնավորությունն է, մարդկանց կապվածությունն է, կենտրոնն է, ապա դա է գյուղը գյուղ դարձնում»: Դիտարկմանը, որ կան գյուղեր, որտեղի դպրոցներում ընդամենը մեկական աշակերտ է սովորում, նա պատասխանեց. «Ես կոնկրետ այդ համայնքների մասին չեմ խոսում, այլ ընդհանուր օպտիմալացման: Այդ կարգի բաներ ամեն տեղեր էլ կան: Ռուսաստանում էլ կա, տարբեր այլ հանրապետություններում էլ կան, բայց դնել, ընդհանուր նայել օպտիմալացում որպես այդպիսին, դա արդեն վտանգ է, նաև անվտանգության խնդիր կա»: Հարցին, թե արդյոք տարբերակ է երկու հարևան գյուղերի դպրոցների միավորումը, Աղաբաբյանն ասաց. «Նայած՝ ինչ հարևան գյուղեր են դրանք: Պատկերացրեք, թե լեռնային մարզերում տեղափոխման հետ կապված ինչ խնդիրներ կարող են առաջանալ»: Առաջիկայում կփակվեն կամ կմիավորվեն քաղաքներում գործող մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցները, իսկ հետագայում՝ նաև մինչև 450 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները։ Այս որոշման իրականացումը բավական լուրջ ցնցումներ է առաջացնելու համակարգում, քանի որ Հայաստանի շուրջ 1400 դպրոցներից համարյա 1000-ն ունի 300-ից պակաս աշակերտ։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.