/, Կարևոր, Քաղաքականություն/ Ո՞վ է մեղավոր, որ հիմա «Ժառանգությունը» տարբեր բլոկներով է ցրված, հաստատապես ոչ իշխանությունը

Ո՞վ է մեղավոր, որ հիմա «Ժառանգությունը» տարբեր բլոկներով է ցրված, հաստատապես ոչ իշխանությունը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ ընդդիմությունը ոչ թե իշխանությանը տեղի-անտեղի քննադատող ուժն է, այլ այն, որը նաև քննադատությունների արժանի ծրագրերին այլընտրանք է առաջարկում: Norluram-ի հարցին, թե այդ դեպքում  ինչ պիտի անի օրինակ «Ելքը», որպեսզի նույն «Ժառանգության» սխալները չկրկնի, նա պատասխանեց. «Ո՞վ է մեղավոր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ոչ սկզբունքային էր, ինքն իր ամբողջ պահվածքով ոչ սկզբունքային էր, ո՞վ էր մեղավոր, որ «Ժառանգության» թիմը չպահեց հենց իր ղեկավարը, և ո՞վ է մեղավոր, որ հիմա «Ժառանգությունը» տարբեր բլոկներով է ցրված, հաստատապես ոչ իշխանությունը»:

Սեդրակյանը շեշտեց, որ յուրաքանչյուր ընդդիմադիր գործառույթում իշխանության ճնշումները պիտի ավելի միավորեն ընդդիմությանը, եթե դա իրական ընդդիմություն է:

«Ես չգիտեմ` ինչ ճակատագիր է վերապահված «Ելքին», բայց որպեսզի «Ելքն» իր ճիշտ ճանապարհով գնա, նախևառաջ պետք է վերջապես կոնկրետ ինձ որպես պոտենցիալ ընտրող, ես օրինակ չեմ գնացել ընտրություններին, հսմոզի, որ կա կոնտրուկտիվ պլատֆորմ, քանի որ ամբողջ քարոզչությունը և հռետորաբանությունը, որ առկա են, կոնկրետ ինձ համար համոզիչ չեն

Համոզիչ է էմոցիոնալ ընտրողի համար, իսկ ես էմոցիոնալ ընտրող մի անգամ եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և երկրորդ անգամ չեմ ցանկանում լինել»,-եզրափակեց նա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-06-15T11:57:20+00:00 Հունիսի 15 10:49|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Ո՞վ է մեղավոր, որ հիմա «Ժառանգությունը» տարբեր բլոկներով է ցրված, հաստատապես ոչ իշխանությունը-ում
//
//