«Մենք կարողանալու ենք կանգնեցնել այն արհավիրքը, որ գալիս է իրենց հետ»

«Մենք ունենցել ենք փորձ նաև մեր պատգամավորների, ովքեր կարողացել են օգտագործել իրենց մեկ մանդատն այնպես, որ իշխանությունը սթափվել է իրենց կատարած աշխատանքից»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կկարողանան օգտագործել իրենց քչաթիվ մանդատները՝ զսպելու համար իշխանությանը: «Ես համոզված եմ, որ մենք էֆֆեկտիվ ենք գործելու այնքան, որ մեր մեկ մանդատը 2-3 մանդատի ազդեցություն է ունենալու, միևնույն ժամանակ պարզ է, որ լուրջ և էական է լինելու այն առումով, որ միևնույնն է այ լծակները գտնվելու են «Հանրապետական» կուսակցության ձեռքին, բայց մենք կարողանալու ենք կանգնեցնել այն արհավիրքը, որ գալիս է իրենց հետ: Միևնույն ժամանակ մենք անպայման գիտենք, որ մեր թիկունքում կանգնած է ազատ, անկաշառ ընտրողը, որ մեզ հետ է լինելու յուրաքանչյուր նախաձեռնությունում, որը մենք պետք է առաջ տանենք, և նրանք են մեր թիկունքը, և ես համոզված եմ, որ նրանց միջոցով էլ մեր ձայնը վստահելի է հնչելու ամեն տեղ»,-հավելեց Մանե Թանդիլյանը: Վերջինս նշեց, որ իրենք կարողանալու են հաջողել, և դա գիտի նաև «Հանրապետական» կուսակցությունը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.