«Մեր հարված էր` հիմա այդ մարդիկ էլ անգործ մնացին»

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Norlur.am-ի հետ զրույցում խոսելով ԵԱՀԿ երևանյանի գրասենյակի փակման մասին` իր մտահոգությունը հայտնեց: «Մենք պատվիրակներ ունենք, բայց փաստորեն նրանք աշխատանք չեն տանում: Այս թեման արդեն մի քանի ամիս շարունակ կա, սակայն մեր պատվիրակների կողմից գոնե մեկ անգամ այդ թեմայով հայտարարություն կամ ահազանգ թեկուզ լսե՞լ եք: Անձամբ ես չեմ լսել»,-ասաց նա: Ստեփան Գրիգորյանը շեշտեց, որ Ադրբեջանը տարբեր հարթակներում կազմակերպված աշխատում է հայկական կողմի դեմ, հիմա էլ կարող է այսպես ասած գլուխ գովել, որ փակել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը: Ըստ նրա, այն ծրագրերը, որ իրականացվում էին Հայաստանի տարբեր մազերում, հիմա էլ կարող են իրականացվել, գրանսենյակի փակումը դրա համար խնդիր չի լինի: Բայց բնականաբար փակումը մեծ կորուստ է: Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ սա նաև հարված էր այնտեղ աշխատող մարդկանց համար, որովհետև առանց այն էլ Հայաստանում աշխատատեղերի խնդիր կա, հիմա այդ մարդիկ էլ անգործ մնացին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.