Մենք մտածո՞ւմ ենք այդ ուղղությամբ. ինչ կլինի, եթե Քրդստանը ստեղծվի

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ինչ-որ չափով հետևում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: «Բայց չեմ կարծում, որ շատ բան կա հետևելու, և ինչպես խորհրդարանական ընտրություններին ոչ ոք հանդես չեկավ այնպիսի մի ծրագրով, որ կարելի էր շրջադարձային համարել, նույնը տեսնում եմ Երևանի ավագանու ընտրություններին: Ովքեր ընդդիմություն էին, ներկայացնում էին, որ հատվածային խնդիրներ պիտի լուծեին, ի տարբերություն մեր կուսակցության, որ հատվածային խնդիրների լուծում չէր առաջարկում, անհամեստություն չթվա»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա: «Ընտրությունն ինքնին Հայաստանում վերացած երևույթ է, մարդիկ չեն ընտրում, ոչ մի անձ գաղափարական ծրագրի համար ընտրություն չի կատարում»,-հավելեց նա: Ըստ Արամ Սարգսյանի, այս պատճառով էլ  քաղաքական ճգնաժամ է ստեղծվել: Սակայն, ըստ նրա, ավելի կարևոր խնդիր կա այս պահին. «Սիրան մասնատվում է, Իրաքը մասնատվում է, Թուրքիայի մեծ վտանգ կա Քրդստանի ստեղծման հետ կապված: Մենք մտածո՞ւմ ենք այդ ուղղությամբ, հասկանո՞ւմ ենք, թե ոնց է ազդելու մեր պետության վրա այս իրավիճակը, իհարկե ոչ: Բարդ է լինելու, եթե չիմանանք, թե ինչ ենք անելու, եթե Քրդստանը ստեղծվի, պետք է հասկանանք, թե ինչ է լինելու մեր երկրի հետ, կամ ինչպես է փոփոխվելու քարտեզը»,-ահազանգեց ՀԴԿ նախագահը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.