Ռազմական ճանապարհը Հայաստանի համար ելք չէ

«Ես անկեղծ ասած չեմ տեսնում այդ ելքը Հայաստանի դեպքում հենց: Իհարկե, ամեն մի երկրի մոտ դա մասնավոր է, Հայաստանի դեպքում սահմանների փակ լինելը կա, ռազմական վիճակը, Հայաստանի դաշնակից կամ համակիր երկրների հետ խնդիրների բարդությունը, մեր կապերի խզումը»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` խոսելով ռազմական ուղիով խնդիրները լուծելու եղանակից: «Մենք ոչ խրախուսում ենք միջազգային տիրությում մեզ հետ համակրող տերություններին, ոչ արտահայտում ենք սիրալիրության մակարդակով, քաղաքական ծրագրեր չենք կազմում այդ երկրների հետ, թղթերի մասին չէ խոսքը, սրանք բոլորը լուրջ գործոններ են, գումարած այն, որ Հայաստանի ուժային կառույցները շատ լուրջ վերահսկվում են Հայաստանի իշխանությունների կողմից: Մնացած ամեն ինչից բացի ես ուզում եմ պարզ հասկանալ, եթե պատերազմական վիճակում գտնվող երկրի սահմանային տարածքի բնակչությունը չի վարժեցվում զենքի տիրապետման արժեքին, սա ակնհայտ խոսում է, որ մեր իշխանություններն ամեն ջանք գործադրում եմ հանրային ուժից խուսափելու համար»,-նկատեց նա: Հրանուշ Խառատյանն ընդգծեց, որ  չի նշանակում, որ այստեղից պիտի սպասենք մեր երկրի փրկությունը, բայց այդ խոցելի տարածքում է դա: «Պետական կուսակցապետությունը հասցնում է նաև դրան»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.