« Ի սեր Աստծո, թող խոսեն, կտեսնենք՝ վնասում է, թե ոչ»

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը կարծում է, որ Օպերայում ռեստորան և հանգստի համար այլ միջոցներ ստեղծելու Մշակույթի նախարարի գաղափարը չի փոփոխվի: Norlur.am-ը նրանից հետաքրքվեց, թե մի շարք քննադատությունների արժանացած գաղափարն ինչ փոփոխությունների կենթարկվի, ինչին նա պատասխանեց. «Մոտեցման և ճիշտ իրականացման խնդիր է, ինչը և ճիշտ հետևողականության դեպքում լավ արդյունքներ կտա: Չեմ ուզում քննարկել խնդիրը, հատկապես որ դա ավելի քան բիզնես մոտեցման և առավելապես մատուցելու խխնդիր ունի զուտ՝ նվազագույն պայմաններից ելնելով: Այսինքն՝ գիտական, կրթական, մշակութային միջավայր ստեղծելու համար է պետք: Կարելի է ամեն դեպքում ամեն ինչի համար խոսել: Ի սեր Աստծո, թող խոսեն, կտեսնենք, կհավատանք, կգնանք, մեր աչքով էլ կտեսնենք՝ դա վնասում է, թե չէ: Կարծում եմ, որ չի վնասում»,-եզրափակեց Արմեն Աբրոյանը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.