Էրդողանը կորցրեց Ստամբուլն ու Անկարան

Ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը համոզված է, որ Թուրքիայիում տեղի ունեցած հանրաքվեն աննախադեպ կեղծիքներով է եղել: Norlur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իհարկե, բողոքներ կան, սակայն ինքը չի տեսնում, որ դրանք արդյունքներ կտան: «Ես չեմ կարծում, որ ժողովրդական ընդվզման կտանի սա: Միակ ողջունելի բանն այն է, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը կորցրես Ստամբուլն ու Անկարան, 2 տեղերում էլ պարտվեց: Դա արդեն այդ կուսակցության համար ամենաշատը մտածելու մղող հանագմանքն է»: Արևելագետ  Սարգիս Գրիգորյան էլ կարծում է, որ հանրաքվեից հետո կտեսնենք այլ Թուրքիա՝ Մերձավոր Արեւելքում ավելի հավակնոտ ծրագրերով եւ անկանխատեսելի վարքագծով։ «Այս ամենի համատեքստում պետք է խոսենք ավելի անկանխատեսելի և հավակնոտ Թուրքիայի մասին՝ և՛ Թուրքիայի ներսում, և՛ տարածաշրջանում»,- ասաց նա։ Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն էլ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այսուհետ ունենալու ենք ավտորիտար ևս մեկ հարևան: «Հայ- թուրքական հարաբերությունները  մի փոքր լավ վիճակում են եղել, երբ Թուրքիայի վրա ազդեցություն է եղել Եվրոպայից: Նոր սահմանադրության կիրառումից հետո Թուրքիան այլեւս չի ենթարկվի ոչ մեկին ու մեր հարեւան երկրի հետ հարաբերությունները ոչ թե կմնան նույնը, այլ ավելի կվատանան»,-շեշտեց նա:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.