«Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը, հավանաբար, չեն համագործակցի. շատ տարբեր են

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համաձայն է տեսակետի հետ, որ «Ելքը» Երևանում ավելի մեծ շանսեր ունի, քանի որ այստեղ ավելի շատ ձայներ է հավաքել, հետևաբար և ավելի շատ ընտրազանգված ունի: Norlur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այժմ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի շահերից էր բխում այն, որ մյուս քաղաքական ուժերը, հատկապես «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցում ընտրություններին: Ամեն դեպքում նա ասաց, որ իր համար այս դաշինքի այս քայլը բավական զարմանալի էր: Ինչ վերաբերում է նոր խորհրդարանին, ապա նա նկատեց, որ այստեղ ընդդիմադիր դաշտում կտեսնենք «Ելքին» ու «Ծառուկյան» դաշինքին, սակայն նրանց միջև համագործակցություն, հավանաբար, չի լինի, կոալիցիա չի լինի, քանի որ շատ տարբեր են: «Երկիր ծիրանի» կուսակցության մասնակցության մասին Վիգեն Հակոբյանն ավելի վաղ ասել էր. «Այս ընտրությունները «Երկիր ծիրանի» կուսակցության համար յուրահատուկ շնորհանդես է: Այդ կուսակցությունն այս կերպ է նշում իր մուտքը քաղաքական դաշտ»:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.