Այստեղ միայն փողի խնդիր կա. մտավորականները` Օպերայի տարածքում ռեստորան բացելուց

Ճարտարապետ  Սաշուր Քալաշյանը դեմ է Օպերայի շենքում ռեստորան և հանգստի վայր բացելու Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գաղափարին: Norlur.am -ի հետ զրույցում նա նշեց, որ սրանում բիզնեսի խնդիր լուծելու միջոց է տեսնում: Այն, որ ասում են, թե այլ երկրներում էլ նման փորձ կա, ճարտարապետի համար հավաստի չէ: Նա նկատեց, որ օպերայի շրջակայքը լի է ռեստորաններով, սրճարաններով, ժամանցի վայրերով: «Ու ո՞րն է սրա իմաստը, նպատակը ո՞րն է, ես չեմ հասկանում: Այստեղ միայն փողի խնդիր կա»,-նկատեց նա: Նա հավելեց, որ շատ երկրներում այլ արժեքներ կան, մենք չպիտի բոլոր արժեքները որդեգրենք: Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ ասում է, որ նման վայրերում սնվելու համար պիտի հատված լինի առանձնացված: Նա շեշտեց, որ աշխարհում նման մշակույթ կա, և այստեղ ոչ մի անհասկանալի բան չկա: Սակայն միակ կարևոր հարցն, ըստ նրա, այն է, թե ով է լինելու այս կառույցի պատասխանատուն: Իսկ երգիչ Արթուր Իսպիրյանն էլ ողջունում է այս գաղափարը: Նա նշեց, որ իրոք սա տարածված մշակույթ է: Նաև հավելեց, որ Մշակույթի նախարարը վատ գաղափար չէր կարող հղանալ: «Մարդիկ պիտի կարողանան ընդմիջումների ժամանակ ցանկության դեպքում սնվել, սուրճ խմել, հյուս խմել: Դա նորմալ է»:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.