«Բոլորս էլ տեսանք, թե Տարոն Մարգարյանն ինչպես էր օգտագործում իր ռեսուրսներն իր աներձագի համար»

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ ռեյտինգային ընտրակարգով ոչ մի ընդդիմադիր կուսակցություն, դաշինք չի կարող հաղթանակ տանել: Norlur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ ընտրակարգն այս իշխանության հաղթանակն ապահովեց: «Մարդիկ նույնիսկ չեն հասկանում պրոցեսն, ասում են՝ ես համամանասկան այս ինչ կուսակցությանը ձայն կտամ, իսկ մեծամասնականով մի ուրիշ անձի: Ինքը չի հասկանում, որ համակարգը փոխվել է, այլևս չի կարող ընտրել առանձին թեկնածուի և առանձին կուսակցության»: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա Արա Պապյանը համաձայնեց, որ Երևանում ընդդիմադիրներին ավելի շատ ընտրազանգված ունեն, քան մարզերում: «Պարզ է, որ Երևանի վրա ազդեցությունը ավելի մեծ է, և ընտրողներն ավելի ազատ են, դա կախված է նրանց նյութական, ինտելեկտուալ վիճակից և այլն, շանսերն ավելի շատ են, բայց ես գոնե գիտեմ, բոլորս էլ տեսանք, թե Տարոն Մարգարյանն ինչպես էր օգտագործում իր ռեսուրսներն իր աներձագի համար: Ի վերջո, քաղաքապետարանում մենք էլ մարդիկ ունենք և գիտենք, թե ինչ է կատարվում: Ես 2 շաբաթ է՝ զանգում եմ թաղապետարան, խնդիր կա լուծելու, և վերցնող չկա, մարդ չկա, որովհետև իրենք բոլորը զբաղված են առավոտից իրիկուն ընտրություններով: Ինքն ի՞նչ կապ ունի, ինքը պիտի գա մեր մուտքը սարքի, նմն հարցերով զբաղվի, բայց այդպես է, դա է իրականությունը»,-եզրափակեց Արա Պապյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.