«Սունդուկյանում էլ բացվեց ու փակվեց, որովհետև այնպիսի վիճակ էր, այնպես էի պահում, որ հնարավոր չեղավ դա թողնել»

«Աշխարհում շատ թատրոններ ունեն սրահ, որտեղ միայն շամպայն են մատուծում լավ ներկայացումներից, պրեմիերաներից հետո արտիստներին շնորհավորելու համար և այլն, բայց ռեստորան, ես, իհարկե, չեմ պատկերացնում, որովհետև մեզ մոտ ռեստորանները հետո շատ արագ վերածվում են մի այնպիսի վայրի, որ ուղղակի չես ցանկանում մտնել»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն` անդրադառնալով Օպերայի շենքում ռեստորան բացելու Մշակույթի նախարարի առաջարկին: Ըստ նրա, պիտի շատ զգույշ լինել, հետևություններ անել եղած փորձից: «Ռեստորան ասվածը նպատակահարմար չէ, մենք նույնիսկ պատրաստ չենք միայն շամպայնի համար սրահ ունենալու, հետո գիտենք, թե ինչով է դա վերջանում: Պիտի մի քիչ զգույշ լինել»: Հարցին, թե եթե լինի բարձրակարգ ռեստորան, ինչը խոստացել է նախարարը, Մ. Մինասյանը պատասխանեց. «Եթե մեր հասարակությունը պատրաստ է դրան, որ այնտեղ ավելորդ բաներ չանեն...Սունդուկյանում էլ բացվեց ու փակվեց, որովհետև այնպիսի վիճակ էր, այնպես էի պահում, որ հնարավոր չեղավ դա թողնել: Պիտի շատ մտածված արվի: Այսօր դրա անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ օպերայի շրջակայքն ամբողջությամբ այդ ցանցն է, նույնիսկ դրա մաքրելու կարիքը կա»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.