/, Հասարակություն, Սյունյաց երկիր/ Գորիսը հռչակվել է ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Գորիսը հռչակվել է ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցեց և ելույթ ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արտգործնախարների խորհրդի նիստը մեկնարկեց նեղ ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։

Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հարցեր։

ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։

Արտաքին գործերի նախարարները հայտարարություն ընդունեցին քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության անթույլատրելիության մասին։

ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան իրավապահ, կիբերանվտանգության, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:

Արտգործնախարարների խորհուրդը որոշեց հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

Նիստի մասնակիցները քննարկեցին և հավանության արժանացրին 16 փաստաթղթերի նախագծեր:

Որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում։

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-04-07T21:07:40+00:00 Ապրիլի 7 21:07|Լուրեր, Հասարակություն, Սյունյաց երկիր|Մեկնաբանությունները կասեցված են Գորիսը հռչակվել է ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-ում
//
//