«2 կողմից հարձակման կարող է ենթարկվել Հայաստանը, ու ոչ ոք չի կարող մեզ պաշտպանել բացի մեզանից»

«Ես միշտ ասում եմ` Հայաստանից մոտավորապես մեկ միլիոն մարդ արտագաղթել է, նրանց հարազատները դեռևս Հայաստանում են, բայց ես չեմ կարծում, որ քվեարկել են Հանրապետական կուսակցության օգտին, պաշտոնական վիճակագրությամբ մեկ միլիոն մարդ, այսինքն 30 տոկոսից ավելին աղքատ է, այդ աղքատները չէին կարող իրենց կեղեքիչների օգտին քվեարկել»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աջակից Ազատ Արշակյանը` խոսելով ընտրություններին ու փողոց դուրս չգալուց: «Դա մի հասյական թիվ է անում, մանկավարժակները չէին կարող քվեարկել, նրանց կարգավիճակը ծայրահեղ է, դպրոցներ կան, որ ամոթ է, որ ամաչում եմ եսմ որ այդպիսի դպրոցներում մեր երեխաները սովորում են, նրանք կքվեարկե՞ին ՀՀԿ-ի օգին, չէին քվեարկի: Դուրս եկեք, գյուղական ճանապարհները նայեք, ոռոգման համակարգը տեսեք, լքված տները, բոլորը քվեարկե՞լ են իրենց այս կյանքի օգտին... մի բան կա, եթե գենոցիդի սպառնալիք չկա, ասպատակման սպառնալիք եթե չկա, իսկ դա կա, Լենին-Աթաթուրք պայմանագիրը ենթադրում է, որ 2 կողմից հարձակման կարող է ենթարկվել Հայաստանը, ու ոչ ոք չի կարող մեզ պաշտպանել բացի մեզանից, այ դրանից մենք վախենում ենք»,-նկատեց նա: Փողոց դուրս գալը, ըստ Ազատ Արշակյանի, ինքննպատակ չպիտի լինի: «Մենք ողջախոհության շրջանից դուրս չենք գալիս, եթե փողոց դուրս գալը ենթադրում էր քաղաքացիական պատերազմ, մենք փողոց դուրս չենք գա, եթե նշանակում է լայնամասշտաբ պատերազմ, ագրեսիա երկրների կողմից, մենք դա չենք անի, մենք մեր հայրենքը սիրում ենք, ի՞նչ անենք, որ ժամանակավորապես  գտնվում ենք ավազակների հսկողության տակ»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.