«Ամենավախկոտ տղամարդն առյուծ էր կտրում, երբ իր կողքին տեսնում էր զենքը ձեռքին կնոջը»

«Կնոջ դերը  հայ հասարակության մեջ,  այսօր տեսնում ենք, թե որքան բարձր է, ինչքան ունենք գործարար կանայք, նախարար կանաք, ԱԺ պատգամավորներ, բայց գործարարներն ավելի շատ են, հասարակական կազմակեպությունների 90 տոկոսի հիմնադիր նախագահները կանայք են, ովքեր զբաղվում են հասարակական խնդիրներով»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանը` խոսելով ապրիլի 7-ի ու հայ հասարակության մեջ կնոջ դերի մասին: Ըստ նրա, կնոջ դերը շատ կարևոր է ինչպես պատերազմի ժամանակ` ռազմի դաշտում,  այնպես էլ բանակում: «Միշտ անհրաժեշտ է կնոջ ծառայություն: Օրինակ, պատերազմի ժամանակ ամենավախկոտ տղամարդն առյուծ էր կտրում, երբ իր կողքին տեսնում էր զենքը ձեռքին  կնոջը»,-ասաց տիկին Աիդան ու պատմեց. «Այդ հզոր տղամարդիկ չէին կարողանում անգամ նայել այն վիրավորների վերքերին, որոնք ես կապում էի, հետո որ տեղափոխում էին հսպիտալ, հետ էին գալիս, ասում էին`  դու ոնց ես կարում նայես, ձեռք տաս այդ վերքերին: Իսկ եթե ամենախիզախ տղան վիրավորվում էր, ու պիտի սրսկեի, այ,  ինքը վախենում էր ասեղից»: Աիդա Սերոբյանը նկատում է, որ այսօրվա բանակում էլ կնոջ ներկայությունը  տղամարդուն դարձնում է ավելի բարեկիրթ, ավելի զուսպ, քաղաքավարի, ավելի  կոկիկ է լինում, ավելի խիզախ, որովհետև իր կողքին կին կա` աշխատող, ծառայող:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.