«Իշխանությունների սրտով է, որ «Ելքը» կա խորհրդարանում»

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի խոսքով` ընդամենը  բառախաղ էր այն, որ իշխանություներն ասում էին, թե ազատ ընտրություններ էին լինելու: «Ազատ, բայց ոչ արդա՞ր, դրանք կամ լիովին են լինում կամ ընդհանրապես չեն լինում, մրցակցություն չկար, տեղեկատվական մրցակցություն չկար»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա, Հայաստանի առջև մեկ հարց կա` կամ մենք դուրս ենք գալիս ռուսականացումից, կամ շարունակում ենք ապրել: Հարցին, թե արդյոք այս ընտրությունները դրան նպաստեցին, Տ. Խզմալյանը պատասխանեց. «Ընտրությունները փոքր քայլ էին ուղղված դրան, գոնե «Ազատ դեմոկրատներն» առաջին անգամ դրեց այդ հարցը, խոսքը ԵՏՄ-ից դուրս գալու մասին է, այսինքն, ինչ-որ մի առաջընթաց կա»,-նշեց նա: Տիգրան Խզմալյանն ասում է, որ լավ էր, որ Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանն այստեղ էին, դիտորդական առաքելություն էին իրականացնում ընտրությունների ժամանակ: Կինոռեժիսորն ասաց նաև, որ արդեն ընտրություններից հետո ընդդիմություն էլ չկա օրենսդիր մարմնում: «Չեմ կարող պնդել, որ «Ելքն» իշխանական նախագիծ է, ոչ էլ կարող եմ ասել, որ չէ, ես ընդամենն ասում եմ, որ մեր առաջնահերթ խնդիրը ռուսականացման դեմ պայքարն է, ինչպես արդեն նշեցի»: Նա վստահ է, որ իշխանությունների սրտով է, որ «Ելքը» կա խորհրդարանում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.