Արտագաղթի գործոնները` սև եղեռն է իրականացվում

Գրականագետ Դավիթ Գասպարյանին անհանգստացնում է հայաստանցիների մոտ առկա սոցիալ-հոգեբանական վիճակը: Norlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս վիճակում ամենանհանգստացնող երևույթը մարդկանց կողմից նկատվող արտագաղթն է: <Արտագաղթում են ոչ միայն  նրանք, ովքեր սոցիալապես անապահով են, արտագաղթում են բոլոր նրանք, ովքեր իրենց չեն զգում հավասար այս երկրում: Այսինքն` արդարության պակասն է թիվ մեկ խնդիրը, ուղեղների արտահոսք է նկատվում>,-ասաց նա: Դավիթ Գասպարյանը հիշեցրեց` տարիներ առաջ այս երևույթը սպիտակ եղեռն է անվանել, հիմա էլ նկատում է, որ այդ եղեռնը շարունակվում է: Հոգաբան Կարինե Նալչաջյանի խոսքով էլ` եթե նույնիսկ մեկ հոգի է ատագաղթում, դա ցավալի է, քանի որ առանց այն էլ քիչ ենք մնացել մեր հայրենիքում: Մի քանի պատճառ կա, ըստ նրա, որով շարժվելով մարդն արտագաղթում է Հայաստանից: <Նախ սոցիալ-տնտեսական վիճակը: Ոչ ոքի համար էլ սա զարմանալի չէ: Բացի այդ կա նույնանալու գործընթացը, այսինքն` բոլորը գնում են, ես էլ անեմ դա: Եվ երրորդ պատճառը արդարության զգացումի բացակայությունն է>,-ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.