fbpx
/, Կարևոր, Քաղաքականություն/ «Այնպես չէ, որ բոլոր հանրապետականները գոհ են Կարեն Կարապետյանից կամ Սերժ Սարգսյանից»

«Այնպես չէ, որ բոլոր հանրապետականները գոհ են Կարեն Կարապետյանից կամ Սերժ Սարգսյանից»

«Այս խորհրդարանը 2018 թվականից մեծ դեր չի ունենալու քաղաքական կյանքի մեջ, թվում է, որ Հայաստանը դարձավ խորհրդարանական երկիր, սակայն իրականում այն, ինչպես գրվեցին Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը, այստեղից բխում է մի խորհրդարան, որն ունի ընդամենը կատարելու 3 ֆունկցիա` ընտրել Աժ նախագահ, ՀՀ նախագահ և վարչապետ»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի խորհրդարան ենք ունենալու: «Դրանից հետո վարչապետը հայտարարում է, որ ունի մեծամասնություն պառլամենտում, ցույց տվեց, որ ինքն իր համար ձևավորում է մեծամասնություն պառլամենտում, դա նշանակում է, որ այնտեղ ով ինչ խոսի, էական չէ, ինքն ընտրվեց իր 54-55 ձայնով, դրանից հետո ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որ կբերի, կօգտագործի իրեն ընտրած կոճակները»,-նկատեց նա:

Հովհաննես Իգիթյանը նշեց` շատ ուրախ է, որ գոնե «Ելքն» անցավ խորհրդարան, որովհետև գոնե հասարակությունը տեղյակ կլինի տարբեր գաղափարների մասին, բայց չի կարծում, որ մեզ ազդեցություն կունենան: «Միգուցե, հող պատրաստվի հաջորդ ընտրությունների համար, բայց առայժմ ես մեծ հույսեր չեմ կապում, եթե իշխանությունը հասցնի հասարակությանը մի իրավիճակի, որ անտանելի դառնա ապրելը, հայ ժողովուրդը միշտ ցույց է տվել, որ կարող է ըմբոստանալ, ինչից իշխանությունը շատ է վախենում, բայց խորհրդարանի հետ կապել ինչ-որ փոփոխություն, ինձ թվում է` չէ»,-շեշտեց նա:

Մի այլ հանագամանք էլ է նկատում մեր զրուցակիցը, որ այս ընտրությունների ցույց տվեցին, որ Հանրապետականի թիմն էլ միահամուռ չէ, որ այդ թիմի մեջ էլ կան տարբեր ուժային բևեռներ, որոնք էլ կարող են իրենց դերն ունենալ: «Այնպես չէ, որ բոլոր հանրապետականները գոհ են Կարեն Կարապետյանից կամ Սերժ Սարգսյանից, կամ իրենց կուսակցությունից, այնտեղ էլ կան խմորումներ, որոնք բերեցին այն հանգամանքին, որ օրինակ` Հովիկ Աբրահամյանը հիմա դուրս է գտնվում կամ որոշ նախարարներ: Եթե ՀՀԿ-ը շարունակի նորից իր գործունեությունը տանել ոչ թե գաղափարների շուրջ, այլ ֆինանսական շահերի, ապա դրանք կարող են բերել կոնֆլիկտի»,-եզրափակեց նա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-04-07T17:47:31+00:00 Ապրիլի 8 10:30|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «Այնպես չէ, որ բոլոր հանրապետականները գոհ են Կարեն Կարապետյանից կամ Սերժ Սարգսյանից»-ում
//
//