«Ո՞ւմ պիտի պատասխանատու լինեն իշխանությունները, չկա այդ կառույցը»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնով է պայմանավորված ՀՀԿ-ի ձայները: Norlur.am-ի հարցին, թե եթե իշխանությունը չկատարի իր խոստումները, որոնք տրվել են քարոզարշավի ժամանակ, ինչի առաջ կկանգնի իշխանությունը, նա պատասխանեց. «Իրենք իրավիճակի տերն են: Բայց իրենք միշտ էլ խոստումներ տվել են ու դրանք չեն կատարել: Խոստո՞ւմ էր չէ մեծ, որ մենք Եվրոպական միության ասոցացված անդամ ենք դառնալու, ու չարեցին, այնպես որ քանի դեռ իշխանությունն իրենք են, փոփոխություն անել չեն կարող: Իրենք պատասխանատվություն պիտի կրեն ինչ-որ մեկի առաջ, ո՞ւմ պիտի պատասխանատու լինեն, չկա այն կառույցը, որի առաջ պատասխանատվություն կրեն»: Պ. Հայրիկյանն ընդգծեց, որ ընտրություններում այնպես չէ, որ ընդդիմությունը հաղթեց, պարտություն կրեցին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.