Դիշովկա են էլի. Սերգեյ Դանիելյանն՝ ընտրություններից ու ժողովրդից

«Ես գիտեի, որ մեր հասարակությունն այդպիսին է, ես գիտեի, թե որտեղ եմ ապրում: Այսինքն՝ եթե բոլորին ընտրակաշառք տաս, սաղ նորմալ կգնան ու կընտրեն, ու ոչ մի ցնցում հետո չի լինի: Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու մինչև հիմա չէին անում այդպես, որ իզուր տեղը գնում, միտինգներ էին անում, տեսեք՝ ինչ հանգիստ է ամեն ինչ, բոլորը երջանիկ են և ուրախ»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը՝ խոսելով ընտրություններից: Նա նշեց, որ իր ժողովրդին ինքն անգիր գիտի: Դիտարկմանը, թե այսինքն վաճառված են մարդիկ, նա արձագանքեց. «Դիշովկա են էլի: Երևի թե դուք ավելի եթերային ձևակերպեցիք»: Ս. Դանիելյանի համոզմամբ՝ իսկական ընդդիմությունը բանտում է նստած. «Էն 7-8 տոկոսը, որ հավաքեց ինչպես Նիկոլն է ասում «ինստիտուցիոնալ ընդդիմություն, շատ լուրջ բան է (հեղ.-ծիծաղում է), շատ չէր էլ կարող հավաքել, որովհետև ժողովրդի մեծ մասն այն է, ինչ որ ես ասացի, իսկ նրանք, ովքեր հասկանում են, ովքեր գրագետ քաղաքացի են, շատ չեն կարող լինել մեր հասարակության մեջ: Դրա համար էլ քիչ հավաքեցին, այդպես էլ պիտի լիներ»,-նշեց նա:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.