Խորհրդավոր իրավիճակ`ներքաղաքական կյանքում

Ընտրություններն այլևս պատմություն են, ինչը նշանակում է, որ իսկական ժամանակն է` դրանք ինչպես հարկն է վբերլուծելու: Վերլուծել ու գնահատականներ հնչեցնել, իհարկե, կարելի է երկար, մանավանդ որ ընտրությունները, որպես այդպիսին, քննադատությունների տեղիք դժվար թե չունենան: Բայց հմաձայնե՛ք` միայն այն, որ ընտրություններին իրենց մասնակցությունը բերած կուսակցությունների արձագանքը` կապված ընտրությունների արդյունքների հետ, մեղմ ասած, բավական անսպասելի է, անհերքելի է. բոլորը`թե՛ պարտվածները, թե՛ քիչ ձայն հավաքածներն, ու թե՛ բոլորը`առհասարակ, միմյանց շնորհավորում են: Բացառություն է կազմել, թերևս, ՕՐՕ-ն, որն ընդամենը ակնարկել է այն, որ իբր համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ, ու որ իբր դրանք լիարժեքորեն չեն արտահայտում ժողովրդի շրջանում տիրող տրամդրությունները: Պետք է նկատել, որ ընդդիմադիր կուսակցությունների կողմից նմանօրինակ զուսպ վերաբերմունքն իրականում Հայաստանի նորանկախ պատմության մեջ չտեսնված ու չլսված բան է. նման բան, երբ պարտված ուժերը ձեռնպահ են մնում հաղթած ուժին պիտակավորելուց կամ նույնիսկ խուսափոմ են խոսել ընտրակեղծիքների կամ այլ բացասական երևույթների մասին,  գործնականում չի եղել մեզանում: Ուստի` բնական հարց կարող է առաջանալ`ինչի՞ հետ է այս ամենը կապված, կամ ի՞նչը կարող էր ստիպել ընդդիմությանը համակերպվել սեփական պարտության հետ: Հարցի պատասխանը, թերևս ակնհայտ է. այս աամենը ոչ միայն նախնական պայմանավորվածությունների արդյունք է, այլև` նույն այդ քաղաքական ուժերի գիտակցված ու ինքնակամ կեցվածք`կապված մեր երկրի առջև  ծառացած  թիվ մեկ խնդրի` արցախյան հարցի հետ: Բանն այն է, որ բոլորն էլ հրաշալիորեն հասկանում են` Հայաստանն այժմ այնպիսի մի իրավիճակում է հայտնվել, երբ պետք է մտածել ոչ թե ասենք դեմոկրատիա զարգացնելու մասին, այլ անել ամեն ինչ` նախագահի դիրքերը ամրապնդելու, նրան նեցուկ լինելու, նույն Ալիևի հետ բանակցելիս կամ նրա դեմ հակաքայլեր մշակելիս ավելի ինքնավստահ զգալու համար: Կարճ ասած` քաղաքական դաշտում նկատվող անդորրը ոչ միայն ջենտլմենական համաձայնության արտահայտում է, այլև քաղաքական ուժերի բարձր գիտակցության արտացոլում, ինչը, բնականաբար, չի կարելի չողջունել: Իհարկե, ասել, թե ընտրությունների անցկացման որակը կատարյալ էր, կամ քարոզարշավն`անթերի, ցավոք, չենք կարող, բայց այն, որ այս ընտրությունները, չդարձան Հայաստանը ներսից ապակայունացնող գործոն, արդեն իսկ շատ ողջունելի է. մենք դրսում խնդիրներ ունենք լուծելու, որոնց մասշտաբայնության ու նշանակության մասին բոլորը չէ, որ պատկերացում կարող են ունենալ. համախմբվելու ժամանակն է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.