Նա, ով չի հավատում առաջընթացին, չի ձգտում հաղթահարել դժվարությունները. Ավետ Սարգսյանը հաղթել է Սիսիանում

Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող ընտրատարածքից Սիսիանում հաղթանակ է տարել ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորության թեկնածու Ավետ Սարգսյանը: Ամենայն հավանականությամբ նա ներկայացված կլինի Ազգային ժողովում: Հաղթանակը կարելի է բացարձակ համարել՝ հաշվի առնելով, որ թեկնածուի օգտին քվեարկել է 4700 քաղաքացի: Նա երիտասարդ տարիներից ճանաչում է բերել Սիսիանի տարածաշրջանի շինարարության ոլորտին: Ավետ Սարգսյանը հայտնի գերդաստանի զավակ է. հայրը Լավրենտի Սարգսյանն է, ով երեք անգամ` 1999, 2002, 2005 թվականներին ընտրվել է Սիսիան համայնքի ղեկավար: «Նա, ով չի հավատում առաջընթացին, չի գնահատում լավը, բարին, գեղեցիկը, չի ձգտում հաղթահարել դժվարությունները, ով վստահ չէ իր ուժերին` ցանկացած բնագավառում, չի կարող վստահության արժանանալ: Ես ավելի քան համոզված եմ, որ ընտրվելու դեպքում գործով կապացուցեմ ծրագրածս, կարդարացնեմ խոստումներս, եւ ընտրողը կտեսնի կհասնի նախընտրական խոստումներս կյանքի կոչելու պատասխանատու գործընթացը»,-ասել է Ավետ Սարգսյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.