Առուշ Առուշանյանը ջախջախիչ հաղթանակ է տարել Գորիսում

Երեկ կայացած ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Առուշ  Առուշանյանն, ով պայքարում էր թիվ 12 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը, ջախջախիչ հաղթանակ է տարել մյուս մրցակիցների նկատմամբ: Թեկնածուն Գորիսից է, ու հենց այստեղ էլ հաղթանակ է տարել: Նա հավաքել է 6875 քվե, ստացել է ընտրողների մոտ 12 տոկոսը: Նշենք, որ թեկնածու 25 տարեկան է, բայց ճանաչում ունի Գորիս քաղաքում եւ հարակից տարածաշրջաններում: Տեղացիները գովասանքով էին խոսում նրա կատարած աշխատանքի մասին, ու ասում էին, որ այնպես չէ, որ քարոզարշավի ընթացքում է սկսել «բարեգործություններ» անել, ինչպես շատ այլ թեկնածուներ, միշտ էլ եղել է ժողովրդի կողքին: «Խորհրդարանն այն հարթակն է, որտեղ կարող ենք ներկայացնել մեր հանրապետության հիմնախնդիրները, լուծման տարբերակներ փնտրել: Իսկ դրա համար անհրաժեշտ է պատասխանատվություն երկրի եւ ժողովրդի հանդեպ, էներգիա, որը հնարավորություն կտա նպատակիդ հասնել` ի շահ ժողովրդի: Ինձ մոտ, թույլ տվեք ասել, այդ գիտակցումը, էներգիան, պատասխանատվությունը կան, ես կարող եմ, դրա համար էլ վարկանիշային ընտրացուցակով նաեւ ինձ են նպատակահարմար գտել` օրենսդիր մարմնում աշխատելու համար»,-ասել է նա: Նշենք, որ թիվ 12 ընտրական տարածքում ՀՀԿ-ն ստացել է քվեների 53,66 տոկոսը, երկրորդ տեղում Ծառուկյան դաշինքն է՝ 28,98 տոկոսով, երրորդը՝ ՀՅԴ-ն՝7.28 տոկոսով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.