Շուտով նոր սապոկներ կլինեն...ինչ է փոխվել բանակում 1 տարվա մեջ

«Հայդուկ» ջոկատի շտաբի պետ Վիտյա Հակոբյանի հավաստմամբ՝ շատ մեծ փոփոխություններ են եղել մերզինված ուժերում այս մեկ տարվա ընթացքում: «Զինվորների մեջ հոգեբանական մեծ, շատ լավ առաջընթաց կա, սահմանների վրա հերոսները պահում են, ապրիլյան պետարզմից հետո արդեն ցուցադրվեց «Իսկանդերը», իսկ մի քանի օր առաջ Արցախում նախագահը հայտարարեց, որ այդ զենքը պատրաստ են գործարկելու, եթե հարկ լինի»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա: Վիտյա Հակոբյանի խոսքով՝ զինանոցն իսկապես թարմացվել է: «Պաշտպանության նախարարությունը  հանդերձանքի մասին է մտածում, սապոկները զինվորների շատ կարևոր է, դա «Իսկանդերին» հավասար կարևոր բան է: Մենք մեզ վրա ենք փորձել այդ սապոկները, բոլորի ոտքերը վերք էին եղել, նման կերպ ո՞նց կարա զինվորը կռվի բռնկվի: Հիմա նոր սապոկները շուտով արտադրության մեջ կմտնեն՝ կաշվեպատ»,-նշեց նա: Վիտյա Հակոբյանը նաև կարևորեց այն, որ այժմ ավելի պատրաստակամ են ու պատրաստված: «Ապրիլյան պատերազմը հանկարածի եղավ, մինչև հավաքվեցինք, ահագին ժամանակ գնաց, իսկ հիմա բոլորը պատրաստված են, կազմակերպված, ու եթե Ադրբեջանն էլ հարձակվի, պատրաստ ենք: Ես մեր ջոկատի մասով կարող եմ ասել, որ նույնիսկ ուզում էին գնալ արտագնա աշխատանքի սոցիալական խնդիրների պատճառով, բայց հորդորեցի չգնալ, սպասել դեռ մի որոշ ժամանակ էլ»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.