Վարդագույն քաղաքից բան չի մնացել

  Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին ընդհանրապես չի բավականացնում Երևանի ճարտարապետական տեսքը: Norlur.am-ի հետ զրույցում ճարտարապետը բարձրացրեց բազմահարկ շենքերի հարցը: «Ի՞նչ իմանանք, թե եթե երկրաշարժ լինի, այս նոր շենքերն  ինչպես կդիմակայեն»,-նկատեց նա: Նա ընդգծեց, որ խիստ կառուցապատված է կենտրոնը, բացի այդ էլ հին շենքերն էլ ապահով չեն, վթարային են: Մկրտիչ Մինասյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ասում են, թե տուրիզմը պիտի զարգանա, սակայն մենք նույիսկ «հին քաղաք» ասվածը չունենք, որը եվրոպական երկրներում հիմնական գրավիչ մասն է հանդիսանում: Նա չի ասում, որ բազմահարկեր կամ գունավոր շենքեր չպիտի կառուցել, սակայն ոչ կենտրոնում, ծայրամասերում կարելի է դա անել, ինչպես ուրիշ շատ երկրներում է: «Մեր սիրելի Երևանի տեսքը դարձել է սոսկալի, իսկ վարդագույն քաղաքից գրեթե բան չի մնացել»:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.