Հրդեհ «Էրեբունի» բժշկական կենտրոնում (ֆոտո)

Ապրիլի 1-ին` ժամը 06.05-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Պարզվել է, որ 6-րդ հարկում գտնվող դեղատան պահեստում այրվում են էլ. վահանակ, էլ. մալուխ (մոտ 6 գմ) և կենցաղային իրեր (մոտ 2 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.36-ին, մարվել՝ 06.44-ին: 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.