fbpx
/, Կարևոր, Քաղաքականություն/ Հայերը չափից ավելի հաշվենկատ ժողովուրդ են և հեղափոխականներ չեն

Հայերը չափից ավելի հաշվենկատ ժողովուրդ են և հեղափոխականներ չեն

«Բախումներ հնարավոր են, հարցը հետևյալն է, այն, որ խախտումներ կան և լինելու են, պարզ է, այն, որ ժողովուրդը դժգոհ է լինելու, էլի կարելի է ենթադրել, այն, որ ժողովրդի մեծ մասը որպես պայքարի հիմնական միջոց ընտրելու է արտագաղթը, դա էլ է պարզ, բայց ժողովրդի մի մասը չի ընտրելու արտագաղթը տարբեր պատճառներով, այլ դուրս է գալու փողոց»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր են բախումներ, հետընտրական զարգացումներ:

«Իսկ մենք գիտենք, թե ինչպես են մեր իշխանություններն արձագանքում հավաքներին, նման միջոցառումներին, այսինքն` տեղի է ունենալու ուժի կիրառում, նրանց նկատմամբ էլ ինչ-որ հակադարձ ուժ է լինելու, հիմա դա ինչի կվերածվի, արդյոք կգնա խոշոր բախումների, թե ոչ, դժվար է կանխատեսել, բայց ես կարծում եմ, որ չի գնա խոշոր բախումերի, որովհետև հայերը չափից ավելի հաշվենկատ ժողովուրդ են և հեղափոխականներ չեն»,-եզրափակեց նա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-31T19:29:57+00:00 Մարտի 31 19:29|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Հայերը չափից ավելի հաշվենկատ ժողովուրդ են և հեղափոխականներ չեն-ում
//
//