«Տեր-Պետրոսյանը խիզախություն պիտի ունենա ու ասի, թե որն է իր առաքելությունը»

Ադրբեջանը պետք է երկխոսի և բանակցի ԼՂՀ-ի հարցով. Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներով» առաջադրված պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը: Նա ներկայացրեց մինչ այժմ հայկական կողմի առաջ քաշած պայմանները: «Եվ այժմ առաջ բերել նույն թեզերը ու ներկայացնել որպես խաղաղության դիսկուրս, սա կնշանակի Ադրբեջանին տալ ևս մեկ քարտ բլանշ նոր պատերազմ սանձազերծելու համար: Հետևաբար, Տեր-Պետրոսյանի ծրագիրը խաղաղության չէ»,-նշեց նա: Վերջինս նկատեց, որ Տեր-Պետրոսյանը չունի ծրագիր, այլ ունի առաքելություն, և այդ առաքելությունը ամենևին էլ խաղաղություն բերելը չէ: «Բառերի տակ թաքնված է այլ խաղաղ, այլ գործառույք, այլ առաքելություն»,-նկատեց նա: Տեր-Պետրոսյանն, ըստ Սաֆարյանի, ի հակառակ ՀՀԿ-ի ցանկության փորձում է նրանց վերադարձնել բանացությունների սեղան: «Ի՞նչ է նա ուզում անել վերադարձնել նույն վարքագծին, որ նորից պատերազմի առաջ կանեգնեք, նույն խիզախությամբ նա պիտի ասի, որ իր նպատակը խաղաղությունը չէ: ՀՀԿ-ի վարած քաղաքականությունն է բերել այս վիճակին, բայց եթե նույնիսկ ՀՀԿ-ն է հասկանում, որ այս ամբողջը բերել է պատերազմի, ես ուղղակի ուզում եմ հասկանալ` ինչ է ուզում անել Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.