Ով ինչ է փնտրում, այն էլ գտնում է. Վարդան Այվազյանն` ընդդիմադիրների հայտարարություններից

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, Կոտայքում ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Վարդան Այվազյանը նորմալ է գնահատում քարոզարշավի ընթացքը: Այս մասին նա նշեց Norlur.am-ի հետ զրույցում: Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են, որ մարդկանց մոտ միայն հիասթափություն են նկատում, նա արձագանքեց. «Նայած ով ինչ է փնտրում, այն էլ գտնում է: Ես մեր ազգաբնակչության հետ հանդիպման ժամանակ և հետաքրքրություն եմ նկատում, և պահանջ եմ նկատում, ամեն ինչ էլ նկատում եմ: Նայած, թե որ քաղաքական ուժն ինչ է ման գալիս մարդկանց մեջ, դա էլ գտնում է»: Հարցին, թե արդյոք նոր ընտրակարգը նոր որակ կբերի Ազգային ժողովին, նա պատասխանեց. «Չգիտեմ, թե որակ ասելով դուք ինչ եք հասկանում: Ունենալու ենք այն, ինչ ընտրենք, ում ժողովուդը վստահություն է տալու: Չպիտի ասել, թե ժողովրդ ընտրությունը կամ լավն է լինելու կամ վատը: Ժողովուրդը իր վստահության քվեն կտա նրան, ում էլ որ արժանի է գտնում»: Վարդան Այվազյանը պատմեց, որ ընտրողներն իրեն ամեն հարցով էլ դիմում են: «Թե քաղաքական հարցեր, թե տնտեսական հարցեր, օգնության, աջակցության հարցով էլ են դիմում: Հասարակությունն ինքը ոնց կա, այդպես է: Մեր հասարակության մի մասնիկն էլ մենք ենք»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.