ՀՀԿ-ը պիտի փոքրամասնություն դառնա, իսկ ՕՐՕ-ն կհաղթի

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրացուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Norlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ եթե ընտրությունները չլինեն ազատ, արդար ու թափանցիկ, և ժողովրդի քվեն չինքնաատահայտվի, հետընտրական զարգացումներ կլինեն, քանի որ ժողովուրդն իր իրավունը պիտի պահանջի, իսկ իրենք էլ կլինեն ժողովրդի կողքին: Նա արդեն իսկ համոզված է, որ ընտրական գործընթացն ընթանում է ոչ օրենքի սահմաններում: «Ընտրկաշառք են բաժանում, սպառնում են, արդեն դրա ապացույցները կան»,-նշեց նա: Հարցին, թե հնարավոր է, որ զինված ապստամբություն լինի, նա պատասխանեց, որ իրենք դաշինքի ներկայացուցիչները կողմ չեն եղել երբեք և չեն էլ լինի դրան: Նա հայտնեց, որ իրենց հարցումները և ինչպես նաև քարոզարշավի ժամանակ հանրության վերաբերմունքը ցույց են տալիս, որ արդար ընտրությունների դեպքում իրենք կհաղթեն, մեծամասնություն կունենան:   Միաժամանակ Ր. Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ բացի Հանրապետականից: «ՀՀ-ն աղքատությունից, արտագաղթից փրկելու համար մենք անհրաժեշտություն չունենք կուսակցապետերի, այլ` հավաքական թիմի, որ հաշվետու է ժողովրդի առջև, և արդեն ժամանակն է, որ ՀՀԿ-ը փոքրամասնություն դառնա»: Նա ասաց, որ կհամագործակցեն բոլոր այն ուժերի հետ, որոնց հետ գաղափարական նույն գիծը կունենան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.