fbpx
/, Կարևոր, Քաղաքականություն/ ՀՀԿ-ականները սպառնացել եմ կոմունիստ թեկնածուի ընկերներին

ՀՀԿ-ականները սպառնացել եմ կոմունիստ թեկնածուի ընկերներին

Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրացուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է, որ բոլոր շրջաններում լավ ընդունելության է արժանացել իրենց կուսակցությունը քարոզարշավի ժամանակ: «Սակայն Երևանում ես մտահոգվելու բան տեսա, երբ իմ մտերիմներին, ընկերներին փորձում էին ճանապարից շեղել, վախեցնել, ասել, որ ճիշտ կլինի, որ ինձ չընտրեն, այլ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներին»,-Norlur.am-ի հետ զրույցում նշեց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածուն:

«Հասկացրել են, որ եթե դուք չանեք այն, ինչ որ մենք կասեն, հետևանանքերին ծանոթ եք: Տարբեր տեսակի պրիսինգներ կլինեն մարդկանց վրա: Ասել են, որ մենք վերևից հրաման ունենք, որ հորդորենք, որ ընտրեք ՀՀԿ-ականներին»: Վերջինս նշեց նաև, որ վատ սոցիալական վիճակում գտնվող անձանց վերցնում են շտաբներ, վճարում են 50-70 հազար դրամ, որպեսզի հետո էլ իրենց ընտրեն:

Սիլվա Ադամյանն ասաց, որ Հանրապետական կուսակցությունն օգտագործում է իր բոլոր վարչական ռեսուրսները ձայն հավաքելու համար: «Բոլոր պետական հաստատություններում ստիպում են, որ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Սա Հանրապետական կուսակցության մասով: Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստանին, ժողովուրդը, ճիշտն ասաց, քաղաքական առումով հեղեղուկ վիճակում է: Հասկանալի է, որ սոցիալական վատ պայմաններն են դրան դրդում: Այս ամենը բերում է նրան, որ մարդիկ, որ գալիս են ասում, թե փող կտանք, կօգնենք, և տեսնում ենք, թե ինչպես են նամակներ գրում ու փոխանցում Գագիկ Ծառուկյանին: Հասկանալի է,որ այդ նամակներում խնդրում են, որ գումար տան, ստանում են, կարծում եմ, բայց մարդիկ չեն հասկանում, որ մի օր այդ գումարը վերջանալու է:

Ցավում են, որ մեր հանրությունը չի եկել նրան, որ այդ չնչին գումարները վերցնելով երկրի լրձագույն խնդիրները չեն լուծվելու»:

Ըստ Սիլվա Ադամյանի, Ազգային ժողովում պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր ոչինչ չշպրտեն մարդկանց վրա, այլ նրա խնդիրները բարձրացնեն: «Պետք է հանրությունը հասունանա ու հասկանա, որ օրենսդիրները պետք է պահպանեն հասարակության շահերը: Ինչքան էլ փորձի, պարոն վարչապետը համոզի, որ մենք լավ երկիր ենք ունենալու, նման խորհրդարանի դեպքում դա հնարավոր չէ:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-29T15:41:13+00:00 Մարտի 29 15:40|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են ՀՀԿ-ականները սպառնացել եմ կոմունիստ թեկնածուի ընկերներին-ում
//
//