Դուք տեսա՞ք իրենց համագումարը. ժառանգականը` Զարուհի Փոստանջյանից

«Ժառանգության» կանանց խորհրդի նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սուսաննա Մուրադյանից Norlur.am-ը հետաքրքրվել է, թե ճիշտ են արդյոք լուրերը, որ «Ժառանգությունից» մի շարք անձինք դուրս են եկել և անդամագրվել նախկին ժառանգական Զարուհի Փոստանջյանի հիմնած «Երկիր ծիրանի» կուսակցությանը: «Դուք տեսա՞ք իրենց համագումարը: Նման բան չկա, 2-3 մարդ գնացել են, նորմալ է, բայց այդպիսի բան չկա»,-ասաց Սուսաննա Մուրադյանը: «Իրենց համագումարից հետո կայացավ մեր կանանց խորհրդի նիստը, եթե նայեք տեսագրությունը, նստելու տեղ չկար, կանգնած էին»: Նա նաև չի կարծում, որ ՕՐՕ-ի հետ միանալով «Ժառանգության» իմիջն  ընկել է: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը լքեց «Ժառանգությունը», երբ վերջինս միացավ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին, քանի որ համամիտ չէր այս մոտեցման հետ: Հիմա պատգամավորը հիմնել է իր կուսակցությունը, որ կրում է «Երկիր ծիրանի» անվանումը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.