Մեր աշխատելու ոճը լոզունգային հայտարարություններից դուրս է. Առուշ Առուշանյան

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մենք շարունակում ենք ակտիվ հանդիպումներ ունենալ ընտրողների հետ: Այսօրվա հերթական հանդիպումը Նոր Վանքի Տափ թաղամասում էր: Մեր ամենօրյա աշխատանքը, խնդիրների լուծման հանդեպ ունեցած մեր հետևողականությունը, պետք է զգա մեզ վստահող յուրաքանչյուր քաղաքացի: Մեր աշխատելու ոճը լոզունգային հայտարարություններից դուրս է: Յուրաքանչյուր ընտրող պետք է թեկնածուի հետ շփվելու հնարավորություն ունենա, ճանաչի և որոշում կայացնի, թե ում է տալու իր վստահության քվեն: Մենք այդ հնարավորությունը ստեղծելու ենք ամեն օր, որպեսզի մեր ընտրողը իր խնդիրը բարձրացնելու հնարավորություն ունենա և հետագայում նաև պահանջատեր լինի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.