/, Կարևոր, Քաղաքականություն/ «Եթե որևէ մեկը փորձի նրան մեղադրել, Սեյրան Օհանյանը կարող է անուններ տալ»

«Եթե որևէ մեկը փորձի նրան մեղադրել, Սեյրան Օհանյանը կարող է անուններ տալ»

«Նախ Սեյրան Օհանյանը պետք է հանցանք գործի, որ լինի հաջորդը»,-Norlur.am-ի հարցին, թե հնարավոր համարում է, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիր Սամվել Բաբայանի կանավորմանը հաջորդի նաև դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի ձերբակալությունն, այսպես պատասխանեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Դիտարկմանը, թե նրա անունը կապվեց ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ լավ դիզվառելիքի խառնուրդի պատմության հետ, նա արձագանքեց. «Դիզվառելիքի վերաբերյալ եթե որևէ մեկը փորձի նրան մեղադրել, Սեյրան Օհանյանը կարող է անուններ տալ: Այդ դիզվառելիքն օդից չի բերվում, և մենք էլ այն երկրում չենք ապրում, որ դիզվառելիքի մրցույթը, որ հայտարարվում է Պաշտպանության նախարարության կողմից, և ներկրումն էլ Հայաստան, տրամադրումն էլ զինվորական զորամասեր, աննկատ մնա իշխանության աչքերից:

Բոլորն էլ շատ լավ գիտեն՝ ով մենաշնորհային դիրքեր ունի Հայաստանում դիզվառելիքի կամ նույն բենզինի ներկրման պահով, ով է այդ շինծու մրցույթները շահում: Այնպես որ այդ հանցանքը՝ բանակի դիզվառելիքի հետ կապված, շատ մեծ շղթա է, և Սեյրան Օհանյանին ձերբակալելիս նրանք կարող են բացել «ավգյան ախոռները»»:

Ըստ Գագիկ Համբարյանի՝ այս դեպքում կարող է շատ մեծ հարված ստանալ հենց իշխանությունը: «Եթե Սեյրան Օհանյանն ինչ-որ տեղ մեղավորություն էլ ունի, ապա դա միայն Սեյրան Օհանյանի մեղավորությունը չէ, այդտեղ շատ այլ մարդիկ կան, ովքեր շատ մեծ գումարներ են աշխատել անորակ դիզվառելիքի մատակարարումից»:

Նա հիշեցրեց, որ դիզվառելիքի մասին դեռ նախորդ տարվա ապրիլից էր խոսվում, սակայն չգիտես ինչու, հիմա ավելի են ակտիվացել այդ մասին խոսակցությունները, և բավականին շատ հրապարակումներ կային:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-27T14:53:04+00:00 Մարտի 27 14:53|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «Եթե որևէ մեկը փորձի նրան մեղադրել, Սեյրան Օհանյանը կարող է անուններ տալ»-ում
//
//