«Սամվել Բաբայանին շարքից հանեցին»

«Քաղաքական գործիչներին քաղաքական ռեպրեսիաների ենթարկելը, բնականաբար, քաղաքական ենթատեքստ ունի: Քաղաքական գործիչը հենց դրանով է առանձնանում մյուսներից, որ նրա արարքները քաղաքական են»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիր Ազատ Արշակյանը՝ խոսելով վերոնշյալ դաշինքի մեկ այլ աջակից, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կանավորման որոշումից: Ըստ նրա՝ Սամվել Բաբայանին շարքից հանել են: «Նրանք շարքից հանեցին: Իշխանությունները փորձառու են: Նրանք, արդեն 20 տարի է, այդ գործի վրա են: Նրանք ամեն անգամ իշխանությունը գողանում են, գողություն են անում, և ամեն անգամ տերը բողոքում է: Հիմա մենք գիտենք, որ նրանք պատրաստվում են գողության, և հասկանալի է, որ տերը կբողոքի: Հետևաբար, նա հիմա նախապատրաստվում է դրան, շավ գիտի՝ ինչ պիտի անի»,-նկատեց Ազատ Արշակյանը: Նա հիշեցրեց, որ ըստ ԱԱԾ-ի հայտարարության՝ ինչ-որ մարդիկ զենք են բերել և ասել են, թե զենքը բերել են Սամվել Բաբայանի պատվերով: «Այստեղ կարևորը պատվեր բառն է: Այդպես չի լինում, մարդիկ գալիս են ցուցմունք են տալիս, որ իրենց պատվիրել են հանցանք գործել, ու պատվիրողին անմիջապես ազատազրկում են: Դա հիմարություն է: Շատ էլ թե բերել են, շատ էլ թե քննվել են, հարկավոր է պարզել նախևառաջ, ոչ թե միանգամից ձերբակալել Սամվել Բաբայանին»: Հարցին, թե հնարավոր է, որ հերթը հասնի Սեյրան Օհանյանին, մեր զրուցակիցն ասաց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, նրանք իշխանությունը պահելու համար Հայաստանն էլ կզոհաբերեն, իրենց ունեցվածքը պահպանելու համար նրանք Հայաստանը և հայ ժողովրդին կզոհաբերեն: Նրանք սրբություն չունեն, հայրենիք չունեն, պատիվ չունեն և խելք չունեն»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.