Այնքան հեշտ է, այնքան էժան է այսօր թվեր պատվիրել

«Դուք տեսե՞լ եք որևէ սոցիոլոգիական հարցում, որ լինի անկեղծ, ազնիվ և վերջում թվերի հետ համընկնի: Անգամ Միացյալ նահանգներում, անգամ Բրեքսիթի ժամանակ, ամենադեմոկրատ երկրներն են չէ՞, ընդ որում վերջնական թվեր հրապարակվեցին, որոնք բացարձակ կապ չունեին ընտրությունների հետ»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը` խոսելով կատարված հարցումներից, որով իրենց դաշինքին բավական քիչ տոկոսներ են տրված: «Հայաստանի իշխանությունները պատվիրում են թվեր, դա այնքան հեշտ է, այնքան էժան է այսօր իրենց համար, պատվիրում են սոցիոլոգիական թվեր, և դա դառնում է քարոզչություն»,-նշեց նա: Հարցին, թե ունեն տվյալներ, թե արդյոք ընկել է իրենց վարկանիշը, թե ոչ` հաշվի առնելով իրենց ներկայացրած ծրագիրը, խաղաղության կարգախոսը, Արամ Մանուկյանն ասաց, որ հարցումներ իրենք չեն արել, կարիքը չկա, իրենք արդեն նկատում են, որ այս ծրագիրն ավելի ու ավելի է ընդունվում մարդկանց, նույնիսկ քաղաքական գործիչների, ուժերի կողմից: «Ուղղակի, դու ասում ես ճշմարտություն, և ամբողջ քաղաքական էլիտան սկսում է հակադրվել քեզ, բայց դեկտեմբերի 17-ից հետո բավականաչափ աճ կա ծրագրի ընդունման վերաբերյալ»,-նկատեց պատգամավորը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.