Վախի մթնոլորտ է տիրում. սպասում են ԿԸՀ-ի պատասխանին

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը համաձայն չէ, որ ձայնագրւթյունների գործը այսպես ասած «կջրվի, կգնա»: Այս մասին նա նշեց Norlur.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ երեկ տարածվեցին ձայնագրությունները, որում բացահայտ երևում է, թե ինչպիսի քարոզչություն ու ցուցակագրումներ են անում ՀՀԿ-ականներ, դպրոցի տնօրեններ ու մանկապարտեզի տնօրեն կանայք: Իսկ ՀՀԿ-ականներն էլ հայտարարում են, որ դրանք ընդամենը կազմակերպչական բնույթի աշխատանքներ են, որ յուրաքանչյուր կուսակցություն, դաշինք, քաղաքական ուժ անում է: Արձագանքելով այս հայտարարությանը Զեյնալյանն ընդգծեց. «Կուսակցությունից ինչ-որ մեկը դրա վերաբերյալ պաշտպանող հայտարարություն է արել, և ինքը չի, որ վարույթ պիտի հարուցի: Վարույթ պիտի հարուցի ԿԸՀ-ն, և նա դեռևս հայտարարություն չի արել այս մասին: Դեռ կտեսնենք` ինչ որոշում կկայացվի դրա վերաբերյալ»: Ա. Զեյնալյանի խոսքով` այս կերպ խախտվում է ընտրողների իրավունքները, նրանց պարտադրվում թ, թե ում ընտրել, խախտվում են միանգամից մի քանի հոդվածներ: Ընդ որում, նա հիշեցրեց, որ ձայնագրություններով երևում է, թե ինչպես են նաև վախեցնում մարդկանց: «Այսինքն, կարող ենք արձանագրել, որ վախի մթնոլորտ է տիրում»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.