«Լավ տղա կարգախոսով ոչ քաղաքական պայքար է գնում ռեյտինգային թեկնածուների միջև»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցող պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը Norlur.am-ի հետ զրույցում նշեց, որ քարոզարշավն անվասար պայմաններում է ընթանում:  Միժամանակ նա վստահ է, որ նվազագույն շեմը կհաղթահարեն. «Ես դա տեսնում եմ: Բայց, իհարկե, ցավում եմ, որ Ընտրական օրենսգիրքն այս գործընթացն այնքան բարդաեցրել է, ու դա  միայն մեզ համար չէ, այլ մյուս քաղաքական ուժերի համար  անվերահսկելի է»: Ըստ Սաֆարյանի, պայքարը փողի հարթության մեջ է ընթանում, այստեղ ցուցակագրումներ են անում 2 և ավելի քաղաքական ուժեր: «Երկրորդ` թաղային հեղինակությունների հարթություն, որտեղ լավ տղա կարգախոսով ոչ քաղաքական պայքար է գնում ռեյտինգային թեկնածուների միջև, 3-րդն էլ փոքրիկ քաղաքական հարթություն է, որտեղ քաղաքական ուժերս փորձում ենք ընտրողին քաղաքական ծրագիր ներկայացնել»,-հավելեց նա: Հիշեցնենք, որ Ս. Սաֆարյանն առաջադրված է թիվ մեկ ընտրատարածքում: Այստեղ նրա հետ մրցակցող Ռոբերտ Սարգսյանն էր անցել խորհրդարան մեծամասնական կարգով: Ըստ Սաֆարյանի, նախկին մրցակցի հիմա ևս պայքարի մեջ մտնելու պատճառները շատ են: Բայց ես վստահ եմ, որ այժմ եթե մենք նույնիսկ արձանագրենք նախկին մեր հաջողությունը այս ընտրատարածքում, այս ընտրատարածքում մեզ հավատացող, մեզ համակրող մարդիկ կունենան իրենց ձայնը խորհրդարանում»: Սակայն նա դժգոհ է, որ բանավեճեր չեն կազմերպվում թեկնածուների միջև: «Հանրապետականներին դժվար է գտնել, չեն ուզում բանավիճել»: Իսկ ընտրակաշառք տվող ուժերի թվում նա ասաց, որ տալիս են ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի անունները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.