Թե չէ այն, ինչ որ անելու ենք, ամենօրյա աշխատանք է դա. Ալեքսան Պետրոսյան

«Մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատում ենք տարվա ամբողջ ընթացքում, ուղղակի ավելի շատ ուզում ենք բացատրել, թե այս փոփոխությունների արդյունքում մենք ինչ ենք ունենալու, այս փոփոխությունների արդյունքում շատ բան փոխվելու է մեր երկրում: Մի խոսքով, այս թեմաներով ենք ավելի շատ զրուցում, թե չէ այն, ինչ որ անելու ենք, ամենօրյա աշխատանք է դա»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ալեքսան Պետրոսյանն` ի պատասխան հարցին, թե արդյոք քարոզարշավային հանդիպումների ժամանակ քաղաքացիները հիմնականում խնդիրներով են դիմում իրեն, ինչպես շատերի դեպքում է լինում: Ինչ վերաբերում է իշխանության համոզմունքին, թե նոր ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալու ավելի որակյալ խորհրդարան ունենալ, ապա պատգամավորը համաձայն է դրա հետ. «Կարծում եմ, որ այո, նման խորհրդարան կունենանք: Ժամանակի խնդիր է, ինձ թվում է ևս մի 5 տարի, ևս մի 5 տարի և մենք կունենանք բացարձակ անթերի, ավելի ճիշտ համարյա անթերի, քանի որ անթերի ոչինչ չի լինում, այդպիսի խորհրդարան: Բայց դա միանգամից չի կարող լինել: Դա աստիճանաբար է լինում»,-նշեց նա: Ալեքսան Պետրոսյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպես կգնահատի այն, որ արդեն իսկ նիստեր չեն կայանում խորհրդարանում: «Այդ նիստերում դրված հացերը կքննարկենք հաջորդ նիստերի ժամանակ, հիմա մարդիկ տարբեր շրջաններում քարոզարշավով են զբաղված: Այնպես չէ, որ եթե այսօր նիստը չկայանա, այդ հարցերը բաց են մնալու, կքննարկենք, այնպես որ արտառոց ոչինչ չկա»,-արձագանքեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.