«Եթե ինչ-որ իքս ուժեր փորձում են ընդդիմադիր կերպար տալ Օհանյանին նման կերպ, դա չաշխատող տեխնոլոգիա է»

«Ընտրությունների ժամանակ բացարձակ նշանակություն չունի` դու ընդդիմադիր ես, թե ընդդիմադիր չես»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տոխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հավանական է համարում տեսակետը, թե ՕՐՕ դաշինքի աջակից ու ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը իշխանության կազմակերպած շոուն է, որպեսզի Սեյրան Օհանյանին ներկայացնեն որպես ընդդիմադիր: «Ընտրողի որոշումը լրիվ ուրիշ մոտեցումներից է կախված: Երբ որ գնում են քվեարկելու այս կամ այն ուժին, ընտրողը չի նայում, թե դու բացարձակ ընդդիմություն ես, թե իշխանություն: Տեսեք` «Բարգավաճ Հայաստանը» չէր ասում իրեն ընդդիմություն, բայց բավական բարձր վարկանիշ ուներ, Ծառուկյանը երբ դուրս եկավ ու վերադարձավ քաղաքականություն, տեսնում ենք, որ «Ծառուկյան» դաշինքը բավական բարձր վարկանիշ ունի կրկին: Այսինքն, չեմ կարող ասել, թե Ծառուկյանն ընդդիմության առաջնորդ է, որովհետև ընտրական գործընթացի ժամանակ ընդդիմադիր ես, թե ոչ, կապ չունի: Եթե հավատանք այդ տեսակետին, որ ինչ-որ իքս ուժեր փորձում են ընդդիմադիր կերպար տալ Օհանյանին նման կերպ, դա չաշխատող տեխնոլոգիա է, չաշխատող գործոն է»,-ամփոփեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.