«Այս ձերբակալությունն իշխանության սարսափի արտացոլանքն է»

«Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն արձանագրում է, որ գործող վարչախմբի բոլոր հայտարարությունները հանրությունը ընդունում է որպես ոչ հավաստի: «Այնքան են սուտլիկ որսկանի նման սուտ ասել, որ հիմա ճիշտ էլ լինի, ոչ ոք չի հավատա»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի ձերբակալությանն, ապա ըստ Մակեյանի դա քաղաքական ենթատեքստ ունի, և երկրորդ կարծիք չի կարող լինել: Ես գտնում եմ, որ իրենք վախեցած են հետընտրական զարգացումներից: Այն մարդիկ, ովքեր որոշակի ուժային տարբերակների գնալու հակումներ ունեն, նրանց աստիճանաբար մեկուսացնում են, ինչն արեցին Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» հետ: Հիմա հերթը հասել է ղարաբաղյան հերոսներին: Ընդ որոշում, երբ վերլուծում ես Բաբայան Սամվելի և Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալություններն, ապա լրիվ նույն սցեանարն է»,-նշեց նա: Պետրոս Մակեյանը կարծում է, որ այս ձերբակալությունն իշխանության սարսափի արտացոլանքն է: «Իրենք գնացել են այս քայլին, նաև սա իրենց է խփում: Վախը շատ մեծ է, և գնացին այդ կտրուկ քայլին»,-եզրափակեց նա: 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.