fbpx
/, Կարևոր, Քաղաքականություն/ «Էս ո՞ր երկրում ենք ապրում, որ անթերի քարոզարշավ լինի այս իշխանությունների օրոք»

«Էս ո՞ր երկրում ենք ապրում, որ անթերի քարոզարշավ լինի այս իշխանությունների օրոք»

«Էս ո՞ր երկրում ենք ապրում, որ անթերի քարոզարշավ լինի այս իշխանությունների օրոք»,-Norlur.am-ի  հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը` պատասխանելով հարցին, թե սպասում էր, որ այս քարոզարշավը կուղակցվի զանազան միջադեպերով: Ըստ նրա` պիտի բոլորն էլ աշխատեն զերծ մնան նման բաներից: «Մենք պիտի գիտակցնեք, որ պիտի քաղաքակիրթ պայքար ստացվի այս երկրում ամեն ինչից անկախ:

Որ բացատրում ենք, մարդիկ պատկերացնում են, ասում են` ընդհանուր մի դաշինքով գնացեք, որ բացարում ենք, հասկանում են, մենք ման գալով, իրազեկելով ենք անցկացնում քարոզարշավը: Հետներս քայլում են, ոգևորվում են, բնական է, որ այդ մարդկանց պիտի այդ հուսալքության ու հուսահատության վիճակից հանենք»,-նկատեց նա:

Սասուն Միքայելյանը շեշտեց, թե ընտրողներն իրենց հարցնում են, թե ինչ է փոխելու մեկ ձայնը: «Բայց մի ձայնով է լինում ամեն ինչ, մի ձայնից է սկսվում: Մեր դաշինքի համար մեծ նշանակություն ունի, որ այդ մարդիկ դառնան լիակատար ընտրող ու հասկանան, որ հենց այդ մեկ ձայնն էլ արժեք ունի»:

ՕՐՕ դաշինքի հայտարարության վերաբերյալ համագործակցել բոլոր ուժերի հետ բացի ՀՀԿ-ից նա նկատեց. «Անկախ իրենց ասելուց քարոզարշավի ելույթներիս ժամանակ էլ ասել եմ, որ հնարավոր է ամեն ինչ և նախընտրական, և հետընտրական ժամանակահատվածում, եթե պրոցես զարգանա, այսինքն` ժամանակը ցույց կտա, թե ով է իսկապես ուզում իշխանափոխություն անել, և ով է իսկապես ուզում, որ այս երկիրը դուրս գա այս իրավիճակից, անձամբ ես` Սասուն Միքայելյանս կողմ եմ դրան»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-22T18:25:38+00:00 Մարտի 22 18:25|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «Էս ո՞ր երկրում ենք ապրում, որ անթերի քարոզարշավ լինի այս իշխանությունների օրոք»-ում
//
//