/// «Մտան Նախագահական արթուրբաղդասարյաններով եւ ասացին՝ շեֆ ջան, մի երեք մինիստրի պաշտոն էլ մեզ տուր»

«Մտան Նախագահական արթուրբաղդասարյաններով եւ ասացին՝ շեֆ ջան, մի երեք մինիստրի պաշտոն էլ մեզ տուր»

«2008թ. մարտի 1-ից հետո, երբ մեր ընկերներից 10 մարդ զոհվեց, էդ մարդիկ գնացին, մտան Նախագահական արթուրբաղդասարյաններով եւ ասացին՝ շեֆ ջան, մի երեք մինիստրի պաշտոն էլ մեզ տուր, քեզ շեֆ ասենք ու ֆռֆռանք: Հիմա ասում եք՝ միացեք նրանց, սրանց փոխեք, իրանց ու այս իշխանության տարբերությունը ո՞րն է, ես չեմ տեսնում այդ տարբերությունը»,-այսօր Շիրակի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով իշխանության քարոզարշավին, նա ասաց, թե վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո միայն թմբուկ է նվագել ու կոստյումը կախելուց ուրիշ ոչինչ չի արել: Ըստ նրա, իշխանությունն ինչպես միշտ ասում է, թե իրատեսական ծրագիր է ներկայացրել, զուտ խոստումներ չեն, սակայն դա այդպես չէ:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-21T12:49:31+00:00 Մարտի 21 12:49|Լուրեր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «Մտան Նախագահական արթուրբաղդասարյաններով եւ ասացին՝ շեֆ ջան, մի երեք մինիստրի պաշտոն էլ մեզ տուր»-ում
//
//