Դանակահարողը Լյովա Խաչատրյանի շտա՞բից է

Երեկ լրատվամիջոցները հաղորդեցին, որ դանակահարել է «Ծառուկյան» դաշինքի մարզային շտաբի ղեկավարին:  Դանակահարության դեպքը գրանցվել է Արագածոտնի մարզում, տուժողներն են «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և նրա մերձավորը՝ Մանուկ Հովսեփյանը։ Norlur.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, սակայն ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արագած Ախոյանը փոխանցեց, թե միջադեպը եղել է կուսակցականների միջև: Ըստ նրա հաղորդած տեղեկության` միջադեպի կողմերից մեը ԲՀԿ-ական պատգամավու որ Արագածոտնի մարզում առաջադրված թեկնածու Լյովա Խաչատրյանի շտաբն է ներկայացնում: «Իրար հետ են եղել խնդիրները»,-ասաց նա: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Լյովա Խաչատրյանից, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Ոստիկանության պատասխանն այս միջադեպի վերաբերյալ սա է. «Օպերատիվ խումբը պարզել է, որ նույնը օրը 22:50-ի սահմաններում Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է նրանց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.