Արագածոտնում ՀՀԿ-ն դիմում է հարբեցողների օգնությանը

  Երեկ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում գրանցվել է հերթական նախընտրական միջադեպը` ՀՀԿ համակիրների անմիջական մասնակցությամբ: Ինչպես ELQ-ին հայտնեց Աշնակի տարեց բնակիչներից մեկը, որն ականատես է եղել միջադեպին, ճանապարհային ոստիկանության տարածքային բաժանմունքի նախկին պետի որդի Տավրոս Սափեյանը, որը ՀՀԿ թեկնածու Նաիրի Սահակյանի մտերիմն է, իր համախոհ մի խումբ երիտասարդների հետ շուրջ մի քանի օր է գրեթե զավթել է գյուղամեջը: Նրա խոսքով, Տավրոսի «ջահելները» գինովցած վիճակում, գրեթե ամեն օր վերահսկում են գյուղի անցուդարձը, խոչընդոտելով քաղաքական բոլոր ուժերի և մարզից ռեյտինգային թեկնածուների քարոզարշավը գյուղում, բացի Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր` Նաիրի Սահակյանի քարոզարշավը: Տավրոս Սափեյանը նույնիսկ հայտարարել է` «գյուղը նվիրում եմ Նաիրոյին»: Իսկ արդեն երեկ, Դաշնակցության քարոզարշավի ժամանակ տավրոսականները, դարձյալ գինովցած, խոչընդոտել են Դաշնակցության մուտքը գյուղ, ինչի հետևանքով քաշքշուկ է տեղի ունեցել նրանց և գյուղացիների միջև, որոնք եկել էին մասնակցելու ՀՅԴ քարոզարշավին: Սակայն դա չի զգաստացրել այդ երիտասարդներին և նրանք նույն օրը, ավելի ուշ, տապալել են նաև «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Խաչիկ Մանուկյանի ընտրարշավը գյուղում և սպառնացել, որ այդպես կլինի ցանկացածի դեպքում: Մինչ վերջերս Աշնակը մշտապես համարվել է այլակարծության օրրան, որը հայտնի է իր հայկական ամուր ավանդույթներով և հայրենիքին տված հերոսներով` ի դեմս Գևորգ Չաուշի: Մինչդեռ, ինչպես նշեց աշնակցի տարեցը, գյուղը այսօր դարձել է «Տավրոսիկի ու Նաիրիկի հոր դուքանը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.