«Ունենում ենք կորուստ, նոր ենք արթնանում»

«Ներկա դրությամբ հոգեբանորեն շատ մեծ լարվածություն կա մարդկանց մոտ տարբեր դիրքորոշումների, կողմնորոշումների առումով, ու, սովորաբար, հայ հասարակության մոտ երբ ինչ-որ մի իրադարձություն է լինում, ու սուր իրավիճակ է առաջ գալիս, բում արձագանք են տալիս»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Անի Ենգիբարյանն` ի պատասխան հարցին, թե ինչի կարող է հանգեցնել Արթուր Սարգսյանի` Հաց բերողի մահը: «Սա  կարող է բերել նրան, որ ընդդիմադիր կողմերն ակտիվանան, ու ընդդիմական ակտիվություն ցուցաբերեն երևույթի հանդեպ, որ տվյալ անձնավորությունը դառնա հեղինակություն հետագա գործընթացների համար»,-նշեց նա: Վերջինս ընդգծեց, որ հակադրություններ, բախումներ ցույցեր են ընթանում, և ինքըկարծում է, որ ցույցերի ընթացքը շարունակական է լինելու: Ըստ նրա` սա հասարակական գիտակցության արթնացմանն է նպաստել: «Անցումային սուր փուլ է, որը մարդկության մեջ առացնում է ներքին բորբոքվածություն, ու երբ ցանկութունները, գաղափարները չեն արդարացվում, ու չկա ներքին ուժ, որ պայքար այլ կերպ իրականցնեն, այլընտրանքային բան են ընտրում, որ պայքարն առաջ տարվի»,-նկատեց նա: Դիտարկմանը, թե հայ հասարակությունը սովորաբար շուտ է մոռանում նման դեպքերը, Անի Ենգիբարյանն արձագանքեց. «Սովորաբար մեր հասարակության մեջ կա ազգային հոգեբանություն, որ մեր հասարակությունն ունի ոչ առողջ դատողություն այն առումով, որ երբ ունենում ենք կորուստ, նոր ենք արթնանում, մեզ մոտ հասնում է դա ծայրահեղության, մինչև չի լինում կորուստն ու ցավը, մարդ չի արթնանում: Սա էլ կարող է բախումների առիթ հանդիսանալ»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.